Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Ո՞վ թույլ տվեց...

Ո՞վ թույլ տվեց...
17.08.2023 | 14:55

Ո՞վ թույլ տվեց քեզ, մա՛րդ,

Այսքա՜ն անմեղի արյուն հեղել,

Ձևավորվող նոր հյուլեին`

Դեռ իր սաղմի մեջ` խեղել..

Ո՞վ թույլ տվեց գոյիդ`

Մ եկ այլ գոյի արյունը թափել,

Ո՞վ թույլ տվեց զառ-վառ հույսեր,

Ծաղկուն սերեր, քեզ,`լափել ...

Ո՞վ թույլ տվեց քեզ ուրիշի

Կամքի վրա բռնանալ,

Ո՞վ արտոնեց ուրիշ մեկի

Երազներին տիրանալ...

Ո՞վ թույլ տվեց քո նմանին

Թշնամանալ ու ատել,

Ո՞վ թույլ տվեց քեզ ուրիշի

Լույս տենչերը թրատել...

Ո՞վ թույլ տվեց անմեղ, ուրախ

Մի փոքրիկի որբացնել,

Ով թույլ տվեց քեզ մանկամարդ

Սիրահարին լացացնել...

Ով թույլ տվեց քեզ մայրական

Սիրտը դարձել վշտի ծով,

Ո՞վ թույլ տվեց քեզ սիրաբաղձ

Հոգին լցնել տանջանքով...

Ո՞վ թույլ տվեց քեզ ուրիշի

Բաժին հացը գողանալ,

Ո՞վ թույլ տվեց քեզ ստիպել

Կյանքի քաղցրին` դառնանալ...

Ո՞վ արտոնեց մարդ ծնվածիդ`

Դառնալ չմարդ, անօրեն,

Արարվածիդ հոգին արդյո՞ք

Կգտնի լույսը նորեն...

Լաուրա ԱՄԻՐԽԱՆՅԱՆ

17.08.23

Դիտվել է՝ 3962

Մեկնաբանություններ